Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը:

Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ անցած տարի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին» և վերադարձել դրական տպավորություններով ու համագործակցության մեծ ակնկալիքներով:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար` շեշտելով, որ 2023 թվականին լրանում է Հայաստան-Մեքսիկա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը, ուստի առանձնակի կարևորություն ունի փոխգործակցության զարգացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում։

Մեքսիկական կողմը նշել է նաև, որ տպավորված է հատկապես Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, որը կարող է լավ օրինակ դիտարկվել բոլոր երկրների կրթական համակարգերի համար:

«Մենք անպայման կփորձենք այն տեղայնացնել նաև Մեքսիկայում»,- նշել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրների մասին, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա: Նախարարն անդրադարձել է նաև ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական և մշակութային միջոցառումների իրականացման, մշակութային տուրիզմի զարգացման, համատեղ աշխատանքային ծրագրերի, փորձի փոխանակման, հաղորդակցման ակտիվացման վերաբերյալ մի շարք այլ հարցերի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում գործող բանկերն այլ բանկերի քարտերը կսպասարկեն առանց միջնորդավճարի

Հաջորդը

Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա․Մարտին Էռնեկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս-Ուկրաինական պատերազմ. օր 3-րդ Զելենսկին հերթական տեսաուղերձն է տարածել (տեսանյութ)

Ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն երրորդ օրն է. Երկրի տարբեր շրջաններում թեժ մարտեր են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և…
Դիտել

Միրզոյանը Ռիքերի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share