Ինտերնետի հասանելիության տեսանկյունից Հայաստանը բավականին լավ դիրքերում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա և տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարևորությանը, հնարավորություններին և մարտահրավերներին: «Վերջին քսան տարիների ընթացքում մարդկությունը զգալի մարտահրավերներ է հաղթահարել և նոր տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել ու այսօր ականատեսն ենք համակարգչային տեխնոլոգիաներով ու ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների ու անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության լայն հասանելիության»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս առաջընթացը ստեղծում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

Խոսելով հնարավորությունների մասին՝ նա արձանագրել է, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիության մեծ հնարավորություններ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: ԱԺ նախագահի տեղակալն ինտերնետի և տեխնոլոգիաների զարգացման համատեքստում խոսել է նաև տրանսպորտային ու լոգիստիկ համակարգերի զարգացման կարևորության մասին: «Ունենալով գլոբալ տեղորոշման համակարգեր, ինտերնետ` այժմ կարելի է աշխարհի ցանկացած կետում կողմնորոշվել»,- արձանագրել է նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. դրա մասին են վկայում նաև զբոսաշրջիկների արձագանքները: Նրա խոսքով սա ազդում է թե՛ մեր երկրի վարկանիշի, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ մարդկանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է տեղեկատվական անվտանգության, ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումների վերաբերյալ: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների և որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Հաջորդը

Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են ռազմակքաղաքական իրավիճակն ու մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ամենշաբաթյա նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և նշել, որ իրավիճակի դրական տեղաշարժի…
Դիտել

Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն…
Դիտել

ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումների պատճառով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share