Խաչանովը զայրացրել է Ադրբեջանին

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (FTA) դիմել է Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանցի Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏՍԱԱ գործակալւթյունը հղում անելով ֆեդերացիայի հայտարարությանը։

Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ տուրի խաղում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկայի նկատմամբ 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով հաղթանակից հետո Խաչանովը հեռուստատեսային տեսախցիկի էկրանին մակագրություն է թողել. «Հավատացե՛ք մինչև վերջ, Արցա՛խ, մնա՛ ուժեղ, սպասիր»։ Մրցաշարի 3-րդ տուրում հաղթելուց հետո ռուսաստանցին տեսախցիկի վրա թողել է նաև «Արցախ, սպասիր» հաղորդագրությունը։

«Տեսախցիկի օբյեկտիվների վրա սրտանց մաղթանքներ գրելը թենիսի յուրահատուկ ավանդույթ է, սակայն Խաչանովը չարաշահել է դա՝ օգտագործելով իր կեղտոտ ծրագրերում։ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան, հաշվի առնելով նման սադրանքի անթույլատրելիությունը, բողոքի նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա: Նամակում արտացոլված են մեր երկրի դեմ սադրանքի փաստերը, ներկայացվել են իրավական փաստաթղթեր: FTA-ն դատապարտում է նման միջադեպերը՝ պահանջելով ITF-ից պատժել Խաչանովին և ձեռնարկել կտրուկ միջոցներ, որպեսզի նմանատիպ իրավիճակներ չկրկնվեն»,- ասված է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոյվո Կլաարը ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու

Հաջորդը

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

Առնչվող նյութեր
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share