Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ: Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար»,- նշել է Սաղաթելայնը։

Այս հայտարարության առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն առնչվում է ապօրինի կերպով զենք պատրաստելուն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները

Հաջորդը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ: «Համոզված ենք, որ Բելառուսի…
Դիտել

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Այս մասին հայտնում են…
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share