Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակիցներին և դարձել Եվրոպայի առաջնության հաղթող

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ ծանրորդը 89 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով։
Գրիգորյանը պոկում վարժությունում փոքր արծաթե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են Թուրքիայի ներկայացուցիչներ Կուրնազ Չանը (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուն (337 կգ)։

89 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանն էլ երկամարտի 325 կգ (140+185) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Հայաստանի հավաքականն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում։ Ավելի վաղ Մ20 մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էին Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Առնչվող նյութեր
Դիտել

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են…
Դիտել

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի…
Դիտել

Մի կողմ քաշվեք և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմություն․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով որպեսզի այս ազգակործան պատուհաս վիճակից մենք դուրս գանք, միակ հնարավորությունը…
Դիտել

Սա միայն սյունեցիների, կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չէ․Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․ «Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share