«Կամխուտ» պոլիգոնում, որը ՀՀ-ն տրամադրել է ռուսական ռազմաբազային, հովիվ է զոհվել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել. Հանցավոր խոզությունը շարունակվում է։

«Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւմուտք, «Կամխուտ» պոլիգոնում, որը ՀՀ-ն տրամադրել է ռուսական ռազմաբազային հրաձգային եւ այլ վարժանքների համար, այսօր հովիվ է զոհվել պայթյունից:

Հիշեցնեմ, որ 2013 թ. ապրիլի 7-ին չցանկապատված այդ նույն տարածքում, չպայթած նռնակի հետ խաղալիս զոհվել էին վահրամաբերդցի 10-ամյա Արթուրը եւ 15-ամյա Մուշեղը:

Այն ժամանակ մեծ աղմուկ եղավ, քննադատեցինք, գրեցինք կիլոմետրերով, իշխանությունները իրենց հավի տեղ էին դրել, բերանները ջուր առան, ՈՉ ՈՔ ՉԴԱՏՎԵՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՎԵՑ այդ դեպքի համար: Նամակներ գրեցի ՀՀ ՊՆ եւ ԱԳՆ, ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց երեխաների մահվանն պատճառ դառնալու համար:

Ես եղել եմ դեպքի վայրում ու մի շարք լուսանկարներ արել այն ժամանակ: Այս լուսանկարն էլ իմոնցից է 2013 թ.: Պարզվեց, որ

  1. Այդ վարժարանը, մի քանի տասնյակ հեկտար տարածք, ցանկապատված չէ, ցանկացած ավտոմեքենա կարող է ազատ մտնել ու ելնել, հետիոտնի համար ելումուտի որեւէ, արգելք, պատնեշ, դժվարություն չկա:
  2. Այդ ամբողջ տարածքում ցիրուցան թափված է ահռելի թվով զինամթերքի մնացորդ, պարկուճներ, նռնականետի թեւիկներ եւ ՉՊԱՅԹԱԾ նռնակներ, էլի բաներ կային՝ խելքս չհասավ, թե ինչեր են:
  3. Հարեւան երեք գյուղերի բնակիչները իրեն հոտերը պարբերաբար տանում են այդ տարածքում արածեցնելու, ոմանք մետաղի ջարդոն են հավաքում, որպեսզի տանեն հանձնեն, մանավանդ՝ ալյումին: Երեխաները, որ զոհվել էին, ուղեկցել էին մեկի հովիվ հորը, հետո ասել էին՝ գնում ենք ջուր բերենք, գնացել էին նռնակի պոչ հանդիսացող ալյումինե գլանները հավաքելու, մեկը պայթած չէր եղել, գլանին դեռ ձգված էր եղել, փորձել էին պողպատե գլխիկը քանդել ալյումինից, չէր ստացվել, քաշքշել, խփել էին քարի, որպեսզի զատեին, պայթել էր:

Դրանից հետո ինչ էր պետք անել.

  1. Պահանջել ռազմաբազայից՝ ցանկապատել տարածքը այնպես, որ ոչ մեկը ոտքով կամ մեքենայով չկարողանա մուտք գործել, ոչ մի ընտանի կենդանի, հավից մինչեւ գոմեշ ներս մտնել չկարողանա:
  2. Պահանջել մաքրել տարածքը զինամթերքի բոլոր մնացորդներից, եւ հետագայում էլ բոլոր վարժանքներից հետո մաքրել տարածքը: Հետո՝ պարբերաբար ՀՀ ներկայացուցիչները գնան ստուգեն:

Չի արվել, նույն բառդակն է:

Հիմա էլ պետք անել: Բացի այդ հիմա պիտի նաեւ հետեւողական լինել քրեական գործ հարուցել ու հասնել դատաստանի: Հակառակ դեպքուըմ էլի ենք զոհեր ունենալու:

Այսպես խաղաղ պայմաններում ռազմավարական դաշնակցի հանցավոր թափթփվածության եւ ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերության պատճառով հերթական զոհը տվեցինք, հովիվ էր: Ցավակցում եմ հարազատներին», – գրել է Լևոն Բարսեղյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործն ամբողջությամբ բացահայտվել է․ ՔԿ

Հաջորդը

Էդմոն Մարուքյանը հրապարակել է՝ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկները

Առնչվող նյութեր
Դիտել

Եռաբլուրում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք հետևողականորեն հրաժարվում են մասնակցել քննչական գործողությունների․ ՔԿ պարզաբանումը

Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի…
Դիտել

Իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին. Արարատ Միրզոյան

«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ…
Դիտել

Փարիզը մշտապես Հայաստանի կողքին է եղել և սատարել մեզ նույնիսկ ամենածանր պահերին․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share