Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ. ԱԳ նախարար Ջոլի

Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին  հարվածների առնչությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:

«Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,-ընդգծել է նախարար Ջոլին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բորելը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությամբ

Հաջորդը

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share