Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեությունը:

Կասեցման համար հիմք են ծառայել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի այն պահանջների խախտումները, որոնք վերաբերում են սանտարահիգիենիկ նորմերին:

Մասնավորապես՝ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ՝ լվացվող նյութերից, լվանալ և ախտահանել հնարավոր չէ, տարածքը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում․ Էրդողան

Հաջորդը

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը վաճառեցին փողի դիմաց, այդ չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ․ Սամվել Բաբայան

Բոլոր քաղաքացիների նման անցակետում մեքենայից իջել եմ, ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, սկաններով…
Դիտել

Մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ Երևանը կգործակցի Թեհրանի հետ

Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝…
Դիտել

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share