Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝  «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի գործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին»,- նշել է Ռուստամ Բադասյանը։        

Մաքսային ոլորտում գործակցության երկկողմ օրակարգում ներառված բազմաթիվ հավակնոտ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակում են ակտիվ իրագործվել:

ՊԵԿ նախագահը կարևորել է դեռևս 2019 թ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրված արձանագրության հիման վրա՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջև արդեն իսկ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը, որպես համատեղ մաքսային հսկողության իրականացման և այդ հսկողության դյուրացման ու արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:

Ռուստամ Բադասյանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև ստորագրված՝ բեռնված տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման ներդրման պատրաստակամության մասին հուշագիրը նույնպես փոխադարձ համաձայնությամբ լիարժեք և արդյունավետ կիրականացվի:

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Հաջորդը

Կարեն Անդրեասյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն…
Դիտել

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

Երևանում տրանսպորտի որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտն սպասարկող…
Դիտել

Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share