Կկայանա Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ Զարախարովայի Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանելու է ՌԴ։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կգտնվի ՝ աշխատանքային այցով»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ արտգործնախարարները ծրագրում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման, նաև ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը:

«Բացի այդ, պարտադիր կերպով մտքեր են փոխանակվելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի համաձայնությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Մոսկվայում առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առաջխաղացմանը»,- հայտարարել է Զախարովան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահն այցել է Չինաստանի դեսպանատուն

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը. Արման Բաբաջանյան

Գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2024թ. պետբյուջեի նախագիծը։ Նրա խոսքով, 2024թ. բյուջեի…
Դիտել

Կապան-Տաթև ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…
Դիտել

Հավատացե՛ք մինչև վերջ, Արցա՛խ, մնա՛ ուժեղ. Կարեն Խաչանով (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share