Կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից՝ Ստեփանակերտ-Գորիս մայուղու փակմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ և մառախուղ

Հաջորդը

Պարզվել են ժամկետային զինծառայողի սպանության դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

ԵՊՀ-ում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը…
Դիտել

Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի և մանիպուլյացիայի դաշտ. Տիգրան Աբրահամյան

Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share