Կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից՝ Ստեփանակերտ-Գորիս մայուղու փակմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ և մառախուղ

Հաջորդը

Պարզվել են ժամկետային զինծառայողի սպանության դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնեցրել են աշխատակարգի տեքստը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Անվտանգության խորհրդի անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար կյանքը…
Դիտել

Կասեցվել են Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ…
Դիտել

1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share