Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր Nations in Transit-2023 տարեկան զեկույցում նշել է, թե «Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում, որը սակավ ուշադրության է արժանանում»։

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, զեկույցում անդրադարձ կա ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին. «2020 թվականին Ադրբեջանի զինուժը ետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո էր, քանի որ նրանք 1994 թվականին պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին: 2020 թվականի հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին նա լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստան, իսկ 2023-ի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։

Ըստ զեկույցի՝ կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը:

Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին՝ չանտեսել այս վտանգը․ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում են վերջինիս օկուպացիայից»:

Զեկույցում Հայաստանն իր 3.11 ցուցանիշով «Անցումային շրջանի կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ» (Transitional Government or Hybrid Regime) խմբում է, ուր հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Ոկրաինան, Մոլդովան և Վրաստանը, իսկ Արևելյան Եվրոպայից՝ Հունգարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և Ալբանիան: Հետխորհրդային բոլոր երկրներից կազմված Եվրասիական խմբում (բացառությամբ ԵՄ անդամ մերձբալթյան հանրապետությունների) իր միավորներով Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (3.36) ու Մոլդովային (3.14), սակայն առաջ է Վրաստանից (3.04):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին

Հաջորդը

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նրանց առաջարկով երկրի նախագահը…
Դիտել

Լեհահայերի գանձարան մշտական ցուցահանդեսի բացումը Վարշավայում

Դեկտեմբերի 2-ին Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամում տեղի է ունեցել «Լեհահայերի գանձարան» ցուցահանդեսի…
Դիտել

Սարուշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում,…
Դիտել

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share