Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արագած սարի ճանապարհին «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

Հաջորդը

Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման. ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Երևան…
Դիտել

Արցախում կորած ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է

Այսօր ժամը 07:30-ի սահմաններում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին: Ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում…
Դիտել

Մահվան ելքով վրաերթ՝ Թումանյան փողոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով…
Դիտել

Հրդեհ Վանաձորում. բնակչի այրված դին գտել են սենյակներից մեկում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share