Համարում եմ, որ ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ․Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չկա մանդատները վերցնելու կամ չվերցնելու առումով։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Երեկ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը մի համեմատություն արեց, ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա պետք է անպայման այդ խրամատները ոչ թե պահես, այլ նաև ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է և այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել այս պարագայում։

Համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տրամադրված են շարունակելու պայքարը և խորհրդարանական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է փողոցային պայքարին։

«Մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ և կարծում եմ, որ այդ համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները», – ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով իշխանության երեկվա հանրահավաքին հնչած ելույթներին Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ տպավորություն ունի, որ ոչինչ չի փոխվել։

«Ոչինչ չի փոխվելու, իրենք ընկալել են այս քվեները որպես վստահություն հենց իրենց։ Իրենք ընկալել են, որ ժողովուրդը ուզում է, որ իրենք շարունակեն այն ոճով, որով շարունակել են։ Մինչդեռ, իմ տպավորությամբ ուրիշ բան է կատարվել այս ընտրական գործընթացում։ Եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն վենդետաներով, ներքաղաքական լարվածությունը շարունակելով, ապա ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր ուժերի հետ երկխոսություն սկսելու եւ հաշտության ձեռք մեկնելու հայտարարություններին։

«Առաջինն, այս իշխանությունն այնքան է ստել, որ հավատալ ուղղակի հնարավոր չէ։ Ես կարծում եմ՝ սա ոճ է՝ դիտորդներին կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն մի 6 ամիս իրենց պետք է պահեն այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Չեմ կարող հավատալ, երբ մեր հայտնի բժիշկ Արմեն Չարխչյանին ուզում են տանել կալանքի՝ ուղղակի մի անհեթեթ մեղադրանքով։ Իրենք հնարավորություն են ունեցել 2018 թվին լրիվ այլ զարգացման ուղղություն տալ Հայաստանին։ Ես եկել եմ Հայաստան, հաջորդ օրն ինձ կալանավորել են։ Եվ զանգվածային հետապնդումներ են սկսվել բոլոր նրանց դեմ, ովքեր, իրենց կարծիքով, ունեն որոշակի հեղինակություն, ռեսուրս, անցած ճանապարհ, ազդեցություն։ Ես պայքարելու եմ, և այդ պայքարի համար մենք ստացել ենք լրացուցիչ լծակներ, հնարավորություններ»,- ասաց Քոչարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ.Պետդեպը շնորհավորել է

Հաջորդը

Կրեմլի սեւ-սպիտակը․Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻԵԴ-ը գերիների մասով հարցում է արել Ադրբեջանին և վերջնաժամկետ սահմանել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված մեկ գերու եւ…
Դիտել

Վրաստանի վարչապետն արձագանքել է ՌԴ կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնց դուր չի եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները…
Դիտել

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ Աննա Հակոբյանը…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share