«Հայաստան» խմբակցության պատգամավորը դադարեցնում է պատգամավորական գործունեություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։

Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման։

Հաջողություն եմ մաղթում խորհրդարանում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր գործընկերներիս։ Ինչպես արդեն նշեցի՝ իրական արդյունք ունենալու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր դիրքում լինի և անի այն, ինչ ամենից արդյունավետ է կարողանում անել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Հաջորդը

«Ռազմական այս հանցագործությունները մատնանշում են Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը». Ֆրենք Փալոն

Առնչվող նյութեր
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս

ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այսօր նշել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին…
Դիտել

Ուկրաինայի հետախուզության ղեկավար. Մենք կհաղթենք մինչև տարեվերջ

Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում մինչև տարեվերջ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը…
Դիտել

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի քննարկումները մտնում են ավարտական փուլ

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ ակտիվ քննարկումները, տևական ճանապարհ անցնելով, մտնում են ավարտական փուլ։ Այսօր Համաշխարհային բանկի առաքելության,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share