Հայ-ադրբեջանական հանդիպում Փարիզում

Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: Այս մասին թվիթերում գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

«Այսօր Փարիզում ես մեկտեղեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիայի դրոշի համախմբումն ամբողջական է մնում Մինսկի խմբում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո:

Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության:  Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»․ Shamshyan.com

Հաջորդը

Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր՝ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի…
Դիտել

Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share