Հաստատվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբ հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 21.06.2021թ. թիվ 726-Ա որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Նիստի ընթացքում հաստատվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, հերթափոխերի բաշխումը, ԲՈՒՀ-երի ուսանողներից ճամբարներում ջոկատավարների ներգրավումը, ճամբարներում գտնվող երեխաներին պետական պատվերի շրջանակներում անհրաժեշտ բժշկական (այդ թվում՝ ստոմատոլոգիական) օգնություն տրամադրումը։

ՀՀ ոստիկանությունը շաբաթ և կիրակի օրերին ամառային ճամբարներում շուրջօրյա հերթապահություն կիրականացնի և կապահովի ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ տեղափոխումը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել է դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ կարևորություն ներկայացնող այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոլդովայի նախագահ Սանդուն ժամանել է Կիև

Հաջորդը

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են…
Դիտել

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share