ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Երեւանի քաղաքապետին

Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:

Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների` Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախադպրոցական կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ սահմանող իրավական ակտում կատարվել են սահմանփակումները մեղմացնող փոփոխություններ։ Մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները, սոցիալական հեռավորության պահանջը՝ 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:

Հարկ է նշել, որ անվտանգության կանոններ սահմանելով առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են ԱՀԿ առաջարկների հիման վրա:

Երևանի քաղաքապետարանի կողմից միայն վերջերս’ ավելի ստույգ մարտի 1-ին են ներկայացվել սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկին ընդդեմ բնության՝ Ամուլսարում պայքարը ընդմիջվել է, բայց չի դադարել

Հաջորդը

Իլոն Մասկը 27 մլրդ դոլարով աղքատացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Կալանավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share