ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Վահե Գեւորգյան

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը և ապաշրջափակումը, այլեւ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը: Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը:

 «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա, ինչը ենթադրում է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը»,- ասաց Գևորգյանը:

Փոխնախարարը այս փուլում առաջնային նշանակության հարց համարեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, ինչպես նաև առաջնային հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ՝ գերիների և բոլոր պահվող անձանց հայրենադարձությունը, անհայտ կորածների և բռնի անհետացումների զոհ գնացած անձանց ճակատագրի պարզումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը:

«Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը»,- ասաց Վահե Հակոբյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին. Վահե Գեւորգյան

Հաջորդը

ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վաղը երեկոյան կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների…
Դիտել

Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների կատարումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի…
Դիտել

ԱԻՆ հոգեբանական ծառայությունը շուրջօրյա աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share