ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Այսօրվանից շրջանառության մեջ է դրվելու առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ աշխատող անձանց համար ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հնարավոր սահմանափակումների մասով ասեմ, որ մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր։ Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի 7-օրյայի»,- ասաց նա։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ քննարկվում է ժամանցի վայրեր մուտքը միայն պատվաստված անձանց համար դարձնելու առաջարկը:

«Այդ առաջարկները ևս ներառված են, դրանք կքննարկվեն, և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն վերջնական հավանություն տալուց հետո, այո, հնարավոր է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Վահե Գեւորգյան

Հաջորդը

Մենք տրամադրված չենք շարունակել արձակուրդը. ԿԳՄՍ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է փորձագետների հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council)…
Դիտել

Վիրավորում ստացած երկու օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share