ՀՀ-ն միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի

2021թ․ հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։

Նշենք, որ «EU Digital COVID Certificate» համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։

Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը՝ https://bit.ly/2ZDOy5V

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջարկվող տարբերակը անարգանք է ուսուցիչների նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Հաջորդը

Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

«Հայաստան. հիշողության թել». Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա…
Դիտել

Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական հակամարտության նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը թուլանում է

Ուկրաինայի նախագահն այս դիրքորոշումը հայտնել է ուրբաթ օրը Կիևում՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես…
Դիտել

Արցախում գործող բանկերն այլ բանկերի քարտերը կսպասարկեն առանց միջնորդավճարի

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ…
Դիտել

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share