ՀՀ ոստիկանապետը պարգեւատրել է Վրաստանի ՆԳ նախարարին

Փետրվարի 2-ից 4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Վրաստանի ՆԳ նախարարին այսօր ընդունել է ՀՀ ոստիկանապետը։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ ընդգծել է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ գործակցությունը։

ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։ Մատնանշելով գործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսել է Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին։

Քննարկվել են երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Հաջորդը

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Առնչվող նյութեր
Դիտել

Դպրոցական արձակուրդը ևս 2 շաբաթով երկարաձգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական…
Դիտել

Երեք հարյուր հազար եվրո` Սյունիքի մարզին. մարզպետը Ֆրանսիայում ներկա է եղել ծրագրի հաստատմանը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Ֆրանսիայի Օվերնյ Ռոն…
Դիտել

ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և…
Դիտել

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share