Հրաչյա Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Այսօր Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Երևանի 13-րդ քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրաչյա Սարգսյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Հրայա Սարգսյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը:

«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»,- հայտարարեց նորընտիր քաղաքապետ Սարգսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի…
Դիտել

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում…
Դիտել

Ուկրաինայի հետախուզության ղեկավար. Մենք կհաղթենք մինչև տարեվերջ

Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում մինչև տարեվերջ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share