Ձվի շուկայում ավելցուկ կա

Հայաստանում ներկայում ձվի պաշարներն այնքան են, որ կա ինքնաբավություն, նույնիսկ ավելցուկ:  Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության ու թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ ավելցուկը դեպի դրական տեղ ուղղելու հարցը՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան (խմբ.- ձվի գնի տատանումներ): Ձվի շուկայում այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողների կողմից, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը: Շղթայաձև ռեակցիա է տվել»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է Զատիկի տոնին ընդառաջ ձվի գներին, Գեւորգյանը նշեց, որ կարողանում են վերահսկել հարցերը:

«Երկու տարվա ընթացքում մեր տնտեսվարողները հասկացան, որ ապացուցողական բազան լավն է: Մեր հորդորն այն է, որ մենք ընդհանրապես ինտերվենցիա չունենանք»,- նշեց Գեւորգյանը:

Գեղամ Գևորգյանը նաեւ հայտնեց, որ այս տարի ուսումնասիրել են հավի մսի ու կաթնամթերքի շուկաները: Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրվում էր հիմնականում Ուկրաինայից և հասկանալի պատճառներով աշխարհագրությունը կփոխվի՝ ԱՄՆ, Բրազիլիա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ

Հաջորդը

Վրաստանը և Մոլդովան դիմում են ԵՄ-ին արագ անդամակցելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։ Մայիսի…
Դիտել

Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share