ՃՏՊ Երեւանի Մյասնիկյան պողոտայում․ կա զոհ

Օգոստոսի 10-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։    

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հաջորդը

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Առնչվող նյութեր
Դիտել

Մի՛ խաչեք Հիսուսին հերթական անգամ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը…
Դիտել

Խաղաղության դարաշրջանի սպասումներն այնքան էլ իրատեսական չեն. Ռոբերտ Ղեւոնդյան

Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցող ագրեսիան սողացող պատերազմի փուլերից մեկն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը: Նա…
Դիտել

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հակառակորդի կողմից հրադադարի խախտման առնչությամբ։ Հայտարարությունում ասված է․ «Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված…
Դիտել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Վլադիմիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share