ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին

Օգոստոսի 3-ին, ժամը 19։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Հ., ծնված 1979 թ. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած «Volkswagen Jetta» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։

«Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ. -ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա. Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Հաջորդը

Հրդեհ Երևանի բուսաբանական այգում

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը 11.8 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ  կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարութանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…
Դիտել

39-ամյա ապարանցու մեքենայի սրահից ապօրինի զենք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ստուգել են 39-ամյա մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share