Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը․

«Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:

Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»,-ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

Հաջորդը

«Կնոջ առողջության եւ խնամքի գաղտնիքները». Միջոցառում կանանց համար, կանանց մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի…
Դիտել

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու եւ իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու…
Դիտել

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը միջնորդությամբ կրկին կդիմի դատարանին՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և…
Դիտել

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Երեւանում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share