Մեկ օրում՝ երկու համերգ. կայացավ «Սիմֆոնիկ Հոլիվուդ»-ը (լուսանկարներ)

Հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիներ՝ երևանյան բեմում:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգը, որի ծրագրում ներառված են հոլիվուդյան կինոնկարների երգերը:

Այս համերգային ծրագիրը սիրված եւ սպասված է հանրության կողմից. դա է փաստում մեկ օրվա ընթացքում կայացած 2 համերգը: Առաջին համերգին հիմնականում ներկա էին ԴասԱ ծրագրի ներկայացուցիչները՝ դպրոցների աշակերտներ։ Երկրորդ համերգի տոմսերը սպառվել էին համերգից օրեր առաջ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց «Աստղային պատերազմներ», «Առաքելությունն անիրագործելի է», «Մեռնել ուրիշ անգամ», «Ռոկկի», «Մալենա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր», «Կնոջ բույրը», «Դաշնակահարը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «Գահերի խաղը» և այլ ֆիլմերի սաունդթրեքները։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը: Հանդիսականներն ուշադրությամբ դիտում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերից հատվածներն ու զուգահեռ ունկնդրում հոգեթով մեղեդիները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարությունը մտահոգված է

Հաջորդը

Համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Օգոստոսի 12-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ազգային…
Դիտել

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ է կալանավորվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share