Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար:

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան:

«Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,- ասաց քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի՝ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Հաջորդը

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ ուզո՞ւմ են ավարտին հասցնել այն «առաքելությունը», որ ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը․ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով զոհվածի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ…
Դիտել

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ. Բեգլարյան

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share