Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։

Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թբիլիսիում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը

Հաջորդը

Արարատ Միրզոյանը մասնակցել է Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը

Առնչվող նյութեր
Դիտել

1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1994 թ. մայիսի 12-ին ստորագրված ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կարևորվել է…
Դիտել

ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ հակամարտության հետեւանքով տեղահանվածներին աջակցության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share