Շրջափակման ձայնը. (լուսանկարներ)


Մայիսի 16-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում, ցուցադրվեցին Արցախում բնակվող լուսանկարիչների լուսանկարները՝ «Շրջափակման ձայնը» խորագրով ։

Արցախը 159 օր է շրջափակման մեջ է՝ զուրկ լինելով կրթական, առողջական, սոցիալական և այլ պահանջներից։ Արարողությունը սկսվեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով.

«Շնորհակալ եմ , որ բարձրաձայնել եք այս խնդիրը։ Շատ կարևոր է որ Արցախ աշխարհի համար իրազեկված լինի հասարակությունը»,-ասաց ռեկտորը։

Խոսեց նաև ԵԹԿՊԻ-ի ուսանողական, գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ, դրամատուրգ Վովա Արզումանյանը.

«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք Արցախի մասին տեսնելու, լսելու և Արցախով ապրելու համար: Այս ամենով պետք է հիշեցնենք, որ Արցախում ապրում են հայեր և Արցախը հայկական է։ Շնորհակալ եմ ԵԹԿՊԻ-ի ուսանողական և դասախոսական կազմին մեզ աջակցելու համար, նաև այն լուսանկարիչներին, ովքեր գործակցեցին մեզ հետ»,-նշեց Արզումանյանը։

Ցուցահանդեսի համար 100 լուսանկարներից առանձնացվել էին 33-ը, որոնցում պատկերված է մեր հայրենակիցների կյանքը շրջափակման մեջ։

Այսօր Արցախը ապրում է բանտարկված պայքարով։ Արցախի հարցը վտանգված է և շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն այս հարցի շուրջ։ Ցուցահանդեսի նպատակն էր ի ցույց դնել հանրությանը այն դրվագները, որին մենք ականատես չենք լինում։
Շրջափակումը նույնպես ձայն ունի, որը լսելի է լուսանկարչական արվեստի միջոցով հավերժացված գործերում։

Փակ դռները մի օր կբացվեն Արցախ աշխարհի և արցախցիների համար։
Ցուցահանդեսը կգործի մայիսի 16-18-ը։

Հեղինակ՝ Սոֆյա Կարապետյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

Հաջորդը

Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների…
Դիտել

Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share