Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին և հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած  ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:

Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,- գրել է Վարդանյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի վստահում Ռուսաստանի կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարին

Հաջորդը

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել.ՊՆ

Հայաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ,…
Դիտել

Սփյուռքը պետք է ընդգրկված լինի Հայաստանի կառավարման համակարգում․ Լեւոն Սաքունց

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից Լեւոն Սաքունցը Ազդագիրին բացառիկ հարցազրույց է տվել եւ ներկայացրել է իր տեսակետը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share