Պարգևատրման արարողություն՝ ԱՀ Պաշտպանության բանակում

Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Պաշտպանության բանակից։

Դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին, ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորիս հետևողական ու նվիրված ծառայության շնորհիվ:

Բանակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը անդրադարձել է ՊԲ-ի ստեղծման պատմությանն ու մարտական անցյալին՝ ամբողջացնելով նաև այն առաքելության նշանակությունը, որը դրված է այսօր Արցախի պաշտպանական համակարգի առջև:

Այնուհետև հրապարակվել են ԱՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հրամանները, որոնց համաձայն պարգևներ են հանձնվել Արցախի հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորանքի խոսքը, որից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երբ հողը դառնում է հայրենիք» վերտառությամբ հեռուստաֆիլմը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և…
Դիտել

Արցախի նախագահը հետեւլ է Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայրի կառուցման ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից…
Դիտել

Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share