Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը.ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Next Article

Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում. ՀՀ ՄԻՊ

Related Posts
Դիտել

Քննարկվել են ՀՀ և Արցախի դատախազությունների միջև փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում…
Total
0
Share