Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձ այն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը Պարեկային ծառայության գործունեությունը դրական գնահատեց

Հաջորդը

Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված է 58 միավոր տեխնիկա

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեման

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Դիտել

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ. Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Սիրելի ժողովուրդ հայոց ի…
Դիտել

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սահմանին ծանր մարտերի մասին ապատեղեկատվություն են տարածում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share