Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ․ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը․

«Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։

Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման», – նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկեց քարոզարշավը (տեսանյութ)

Հաջորդը

ՀՀ-ում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել

Առնչվող նյութեր
Դիտել

Շողակաթի (Շորժա) հանրային լողափում ջրափրկարարները շարունակում են ծառայություն իրականացնել (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը:…
Դիտել

Որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանը հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի ամխատակազմը։ «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ…
Դիտել

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի Գյումրիում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունից հետո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share