Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

Կառավարության ծրագրային նպատակներին համապատասխան, նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը:

2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը: Նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով իրականացվող ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի. 47.9 մլրդ դրամ՝ 2022թ. 31.4 մլրդ դրամի դիմաց:

2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ: 2023 թ. նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 մլրդ դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բերձորից պետք է դուրս գանք. ԱՀ նախագահ

Հաջորդը

Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Մարգարայում արագաչափ է տեղադրվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը…
Դիտել

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի վստահում Ռուսաստանի կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարին

ԱՄՆ-ն այնքան էլ չի վստահում ռազմական գործողության գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարին։ Այս մասին հինգշաբթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share