Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները:

Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև զինծառայողներին հուզող հարցերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր

Հաջորդը

«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»

Առնչվող նյութեր
Դիտել

Նախատեսվում է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնները շահագործման հանձնել 2023-ին

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը աշխատանքային հերթական այցով եղել են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում`…
Դիտել

Ադրբեջանցիները կրակել են ջրատար մեքենայի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ…
Դիտել

«Բրոնզեդարյան Մարդուց» մինչև մերօրյա «Մադոննաններ»

Հոր արվեստանոցից ժառանգված երևակայությունն ու տաղանդն այսօր Հայկ Հովհաննիսյանին սեփական արվեստանոցում օգնում են հրաշքներ կերտել քանդակների,  գեղանկարչության, ծավալատարածական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share