Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը

Հաջորդը

Կարեն Անդրեասյան. Սահմանադրության մեջ պետք է տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները

ԼՂ նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝ «Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման,…
Դիտել

Տպավորությունն է, որ ամբողջ հեռախոսազրույցի ընթացքում Միշելը լռել է ու լսել է Ալիևի բարբաջանքները. Ստյոպա Սաֆարյան

«Ալիևի աշխատակազմը դիվանագետներին ու ադրբեջանական պրոպագանդայի խոսափողներին մետոդիչկա է իջեցրել Շառլ Միշել- ալիև հեռախոսազրույցը տեղական ու միջազգային հանրությանը…
Դիտել

Բացահայտվել է ապօրինի վարձատրություն ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share