Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։

Մասնավորապես, մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչությունում:

Մինչև 2022թ-ի դեկտեմբերի 1-ը պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում:

2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Գոգավանի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր Հայաստանում հեռուստատեսության աշխատողի օրն է

Հաջորդը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Առնչվող նյութեր
Դիտել

Ատեստավորման համակարգ կներդրվի նաև ՆԳՆ փրկարար ծառայությունում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» օրենքում և հարակից օրինագծերում։  Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության…
Դիտել

Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը․ Օզբիլիս (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում…
Դիտել

FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share