Փաշինյանի ակնարկը Լուկաշենկոյին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիրների հայտարարություններին,կապված Բելառուսի նախագահի հնչեցրած արտահայտությունների հետ։

«Ասում են՝ այ դրա համար էլ միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք։ Իսկ, կներեք, ի՞նչ արձագանք ենք ստանում։ Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Դատական համակարգի մասին կառավարությանը հարց չեն տալիս, Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումն արձանագրում է, որ Արևելյան գործընկերության մեջ Հայաստանն անկախ դատական համակարգի առումով առաջատար երկիր է, կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջատար երկիր է և այլն։

Իսկ երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության սամիթին մասնակցելու, ուրիշ երկրների չեն հրավիրում, էդ երկրները նեղվում են։ Երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, էդ երկրները նեղվում են։ Երբ ասում են, որ Հայաստանում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղեր լեգիտիմ չեն․․․ Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։

Կամ ասում են՝ Հայաստանի հետ էսպես են վարվում, բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտակ էր, թե՞ ապտակ չէր։ Էդ երբ սկսվեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, ինչո՞ւ ձեն չէիք հանում։

Կամ ասում եք՝ Հայաստանի իշխանությունը իր հասցեին հայտարարություններին չի արձագանքում, քաղաքական մեծամասնությունն արձագանքել է։ Դուրներդ չի գալիս արձագանքը, դուք արձագանքեք, կարո՞ղ ա դուք Հայաստանից չեք կամ կարո՞ղ ա Հայաստանը չեք ներկայացնում։ Կամ կարո՞ղ ա հարցական նշանն այս նախադասության վրայից պետք է հանենք։ Այո, այսօր ՀՀ միջազգային բրենդը ժողովրդավարությունն է։ Սա մեզ համար և մարտահրավերներ, և հնարավորություններ է առաջ բերում։ Մենք մեր ռազմավարական նպատակները ձևակերպել ենք, դրանց իրականացման համար մեր ժողովդրի վստահության քվեն ստացել ենք և իրագործելու ենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինաշխատանքների ընթացքին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ…
Դիտել

Արցախում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորախմբի սակրավորները շարունակում են աշխատանքն Արցախում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ, այս մասին…
Դիտել

Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները. Նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ։ «Սրտի մեծ ցավով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share