Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը:

Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձան բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են

Հաջորդը

Գիտաժողով նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն. Լեոնիդաս Խրիզանթոպուլոս

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր…
Դիտել

Ճնշում չի կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի կողմից․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իր վրա կարող է մի ճնշում լինել՝ ժողովրդի…
Դիտել

Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը․ Արմեն Գրիգորյան

Այսօր նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացել է  «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը: « Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ…
Դիտել

Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների. Արտաշես Խալաթյան

Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների։ Այս մասին «Ֆեյսբուքի»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share