Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների զբոսաշրջային հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։

Սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ գործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները։

«Սևանա լճի պահպանությանն ուղղված բոլոր ծրագրերի ու միջոցառումների առանցքում լճի վրա մարդածին ճնշման նվազեցումն է։ Մենք այսօր խնդիր ունենք նվազագույնի հասցնել մարդու միջամտությունը բնական գործընթացներին և ապահովել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը։

Պետք է ճիշտ գնահատել Սևանա լճի հարակից հատվածների, համայնքների զբոսաշրջային հնարավորությունները և համատեղ ջանքերով դրանք արդյունավետ իրացնել, դա կօգնի հասնել լճի վրա ճնշման նվազեցման մեր տեսլականին»,-նշել է նախարարի տեղակալը։

«Գեղարքունիքի մարզի հարուստ բնական և պատմամշակութային ժառանգությունը թույլ է տալիս զարգացնել զբոսաշրջության և հանգստի տարբեր ձևեր։ Օրինակ, մարզում կարելի է զարգացնել քայլարշավային և գեոտուրիզմը։ Զբոսաշրջության այս տեսակների համար առկա է բավարար ռեսուրս, բայց դրանց զարգացման համար մշակված և հաստատված ծրագրերը դեռևս թերի են։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել համալիր տուր-փաթեթներ, որոնցում էքսկուրսիաները կիրականացվեն լեռնային տարածքներում»,- ընդգծել է նախարարի տեղակալը և խնդրել հասարակական դաշտի ներկայացուցիչներին «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուժերով կազմել գրավիչ երթուղիներ, որոնք հետագայում հնարավոր կլինի ընդգրկել տուրփաթեթներում։

Քննարկվել են նաև Սևանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։

Նախարարի տեղակալը հորդորել է առավել ակտիվորեն գործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսվարողների հետ, դա կօգնի զբոսաշրջային հոսքն ուղղորդել համայնքներ, լուծելով երկու խնդիր՝ կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում և համայնքների սոցիալական առաջընթաց։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կրկին արձանագրել է, որ հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ գործակցությամբ ավելի արդյունավետ կյանքի կկոչվեն Սևանա լճի պահպանությանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության բարեփոխումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են

Հաջորդը

Շոյգուն ժամանել է Ուկրաինա

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանի սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն…
Դիտել

Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ GLOBSEC 2023 Bratislava Forum-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի…
Դիտել

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները. կան զոհեր

Նոյեմբերի 9-ին, ժամը 16։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share