Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Սերգեյ Ատոմյանն իր առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի, Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի, խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի և հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, ծանոթացել 2022 թվականին իրականացված շինբարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես նախորդ տարվա ընթացքում «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են կոյուղագծերը, դատապարտյալների հանրակացարանները, տեղադրվել է կոյուղաջրերի մաքրման կայան, կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, բնակելի գոտու սենյակներից մեկը վերանորոգվել և վերափոխվել է փայտամշակման արտադրամասի:

2023 թվականին ևս նախատեսվում է իրականացնել մի շարք կապիտալ վերանորոգման աշխատանքներ՝ վարչական շենքի ընդլայնում, հսկիչ-անցագրային կետի վերանորոգում, երկու դիտաշտարակների կառուցում, բնակելի գոտու բաղնիք-լվացքատան մասնաշենքի կապիտալ վերանորոգում և այլն:

Շրջայցի ընթացքում Սերգեյ Ատոմյանը զրուցել է նաև դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ՝ լսելու նրանց հարցերը, դժգոհությունները կամ առաջարկները:

Ամփոփելով այցը «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ Ծառայության պետը տվել է խիստ հանձնարարականներ շինարարական աշխատանքների ընթացքում վերհանված թերությունները կարճ ժամկետում վերացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ. Քերոբյան

Հաջորդը

Վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի…
Դիտել

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան»…
Դիտել

Ճանապարհների ապաշրջափակումն առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային եւ Ադրբեջանին․Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը՝ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին…
Դիտել

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share