Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների մասնակցության հայտ է ներկայացրել 15 թիմ

15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։

ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2»  ակումբները։

«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։

Առաջիկան օրերին կկայանա ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կհաստատվեն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը և մրցաշարերի ձևաչափը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, կատարեց իր առջև դրված խնդիրը․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ. թույլատվական փաստաթղթերի ստացումը արագ և հասանելի՝ էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Այս մասին տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Առանձին հանդիպումների ընթացքում…
Դիտել

Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share