Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքների հերթական սլաքն ուղղել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վրա, և նրան մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։

Ադրբեջանական գերատեսչության հայտարարության  մեջ նշվում է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԵՄ դեսպանի փորձն անընդունելի է․ «Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ։

Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է, Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող փորձ են, անընդունելի են։ Ոչ ոք չպետք է միջամտի Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին. Պետք է վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակացած հայ մարզիկները մեդալներով են վերադարձել

Հաջորդը

ԱՄՆ-ն Բրյուսելյան բանակցությունների մաս չի եղել. Պատել

Առնչվող նյութեր
Դիտել

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:…
Դիտել

Ղարաբաղի հարցը լուծված չէ․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: ՀՀ վարչապետն այս մասին հայտարարել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ…
Դիտել

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում է․ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Մ. Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանի…
Դիտել

Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթին եւ գրել. «Հայաստանի 3-րդ նախագահը, հեռակա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share