ԱԺ-ն քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխության հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը

«Առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը։ Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով պաշտոնատար անձ հասկացությունն ընդլայնել և դրանում բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից ներառել նաև Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։ Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ, իհարկե, որոշակի խումբ անձանց նկատմամբ։ Խոսքը կրկին պաշտոնատար անձանց մասին է, և պաշտոնատար անձ ասելով՝ օրենքի իմաստով պետք է հասկանալ միայն Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց»,-ասաց Գալյանը:

Նախագծով առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը՝ ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարին՝ 2 տարվա փոխարեն։ «Առաջարկվում է կատարել ևս մեկ բովանդակային փոփոխություն, ըստ որի՝ վարույթ իրականացվող մարմնին պետք է հնարավորություն ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։

«Խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի հնարավորությունից՝ պարզելու շուկայական արժեքը, կարողանա անձինց պահանջել ոչ թե այդ գույքը կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է»,- նշեց գլխավոր դատախազի տեղակալը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Հաջորդը

Գլուխներդ պատին կտաք. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

Հեռախոսազրույց են ունեցել Բայրամովն ու Աբդոլահյանը

Հեռախոսազրույց են ունեցել Իրան և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլահյանը և Ջեյհուն Բայրամովը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանի և…
Դիտել

Արցախի սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ ՌՈՄԱՆ հայտարարությունը քննության կառնվի

Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share