Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել 2023թ հունիսի 7-ին Արագածավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Հաջորդը

Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվում է

Առնչվող նյութեր
Դիտել

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի…
Դիտել

Ողբերգություն կրկեսային շղարշով

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում «կրկեսային» իրադարձություններ, որոնք ուղղակի համընկնում են Հայաստանի սահմանին տեղի ունեցող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share