Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարարի հետ

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների ընդլայնման և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա

Հաջորդը

Մակրոն. Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման…
Դիտել

Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ…
Դիտել

ՀԱՊԿ-ը կքննարկի Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share